Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Երեւանում երթեւեկել է հանրային տրանսպորտով։
Նա մտել է 54 համարի ավտոբուս, ուղեւորներին բաժանել իրենց քարոզչական բուկլետները, զրուցել նրանց հետ։ Ուղեւորները Փաշինյանին դժգոհել են քաղաքային տրանսպորտի վատ աշխատանքից եւ երթեւեկության ծանրաբեռնվածությունից։ Փաշինյանն ասել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը զբաղվում է այդ հարցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը քարոզչություն էր իրականացրել Երեւանի Մետրոպոլիտենում, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում՝ թակելով բնակիչների դռները։











