Ավարտվեց ՀՀ պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ժամը 20.00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրական տեղամասերը, սկսվում է ձայների հաշվարկը։ NEWS.am-ը մի քանի տեղամասերից ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի ձայների հաշվարկը։
Ժամը 21.00-ին Կենտրոնական ընտրոկան հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որն ամբողջ օրվա ընթացքում բավականին ցածր էր։











