ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը նոր կառավարության կազմում չի լինելու, նա գնալու է խորհրդարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ինքը ղեկավարելու է ԱԺ Կրթության, մշակույթի և սփյուռքի հանձնաժողովը։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Սփյուռքի նախարարությունը փակելու հարցը։
«Ես միշտ ասել եմ՝ կամ նախարարությունը պետք է ունենա լայն լիազորություններ, կամ լինի որևէ գերատեսչության կազմում, կամ փոխվարչապետի գրասենյակին կից որևէ ձևաչափով»,– ասաց նա։











