Ըստ տնտեսության որակի՝ մենք պետք է ուրիշ լիգա մտնենք, դրան էլ ուղղված են մեր ազգային նախագծերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրի տնտեսությունն արդյոք ստագնացիայի մեջ չէ՞, նաեւ նախագահն արդյոք գո՞հ է Մեդվեդեւի թիմից:
«Եթե տգեղ ես, հայելուն մեղադրելու կարիք չկա… Հիշեցնեմ, որ ավելի վաղ աճի ավելի բարձր տեմպեր են եղել, անկումներ համաշխարհային ճգնաժամի մեջ: 2008-ին մենք չէինք ճգնաժամի պատճառը, այն դրսից եկավ: Ըստ տնտեսության որակի՝ մենք պետք է ուրիշ լիգա մտնենք: Դրան էլ ուղղված են մեր ազգային նախագծերը»,- ասել է Պուտինը:
Ինչ վերաբերում է Մեդվեդեւի թիմից գոհ լինելուն, ապա ՌԴ նախագահը պատասխանել է՝ «Ընդհանուր առմամբ, այո»:
Պուտինը հույս ունի, որ կառավարությունը 2021 թվականին կկարողանա տնտեսության աճի տեմպերն ապահովել 3 տոկոսից բարձր մակարդակում:











