Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ կքվեարկի Երևանի բյուջեի նախագծին, եթե իրենց բարձրացված հարցերն ու առաջարկվող փոփոխութունները չներառվեն նախագծում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, լարգարողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Եթե այս տեսքով մնա նախագիծը, մենք դեմ կքվեարկենք դրան։ Եթե ոչինչ չփոխվի, մենք դեմ ենք քվեարկելու»,– ասաց նա։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ առնվազն վերելակների մասով իրենք ապացուցել են, որ անհնար է ամբողջ Երեւանի վերելակները 30 մլն դրամի շրջանակներում բարեկարգել։











