NewsOne հեռուստաալիքի եթերում Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը կռվել է քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ, գրում է  «112 Ուկրաինան»:

Նշվում է, որ Մոսիյչուկը վիրավորել է Սեմչենկոյին, ինչի ի պատասխան քաղաքագետը նրան «հոգեպես հիվանդ մարդ» է անվանել, որն անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Ռադայում:

Այդ բառերից հետո Մոսիյչուկը հայհոյելով հարձակվել է Սեմչենկոյի վրա:

Երբ նրանց բաժանել են, պատգամավորը վազել է  Սեմչենկոյի հետեւից եւ ձեռնափայտով հարվածել  նրա մեջքին: