Ստամբուլի Ֆաթիհի շրջանում գովազդային վահանակը ընկել է ճանապարհին նստած 81–ամյա Մուսթաֆա Յըլմազի գլխին։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝  տարեց տղամարդը փողոցով զբոսնելու ընթացքում որոշում է նստել եւ հանգստանալ։ Այդ ժամանակ քամու պատճառով գովազդային վահանակը ընկնում է Մուսթաֆա Յըլմազի գլխին։

Վնասվածքներ ստացած տարեց տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։