Հնդկական Չխատիսգարխ նահանգում ուխտավորները երկրպագում են երեք ձեռքերով ծնված երեխային, գրում է Lenta-ն՝ հղում անելով New York Post-ին:

Երեք ձեռք ունեցող աղջիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերին սկզբին նահանգի գյուղերից մեկում: Ավելորդ վերջույթի չափը սովորականից փոքր է: Այն գտնբում է կրծքավանդակին՝ աջ ձեռքի մոտ:

Երեխային հետազոտել են տեղական բժշկական հաստատությունում եւ լիովին առողջ ճանաչել: Միեւնույն ժամանակ նահանգի Բժշկական գիտությունների ինստիտուտի ղեկավարը ծնողներին խորհուրդ  է տվել երրորդ ձեռքի անդամատման մասին մտածել: Նրա կարծիքով՝ այդպիսով աղջիկը կկարողանա նորմալ կյանք վարել:

Անսովոր շեղման մասին լուրը տարածվել էր գյուղով: Տեղացիներից մեկը փորձել էր երեխային որպես Աստծո երկրպագել: