Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 2018 թվականին գրանցվել է աջ ղեկային համակարգով մեքենաների մասնակցությամբ 421 ՃՏՊ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում։

Այդ ՃՏՊ–ների հետեւանքով 27 մարդ է զոհվել, վիրավորվել է 628 մարդ։ 2017 թվականին աջ ղեկային համակարգով մեքենաների մասնակցությամբ 336 ՃՏՊ  է գրանցվել։ Զոհվել են 18 եւ վիրավորվել 536 մարդ։

Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ ոչ մի դեպքում փորձաքննություն չի անցկացվել պարզելու համար արդյոք ղեկի դիրքն է վթարի պատճառ հանդիսացել։