ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություն չի տա համաշխարհային լրատվամիջոցներին հանգիստ մնալ ոչ միայն իր անսպասելի որոշումներով եւ արտասովոր արտահայտություններով, լրագրողների հետ հրապարակավ վեճերով, այլեւ անհարմար դրությունների շնորհիվ, որոնք պարբերաբար կատարվում են ամերիկացի առաջնորդի հետ:
Մենք որոշել ենք հիշել մի քանի զվարճալի իրավիճակների եւ արարքների մասին, որոնք տեղի են ունեցել 2018-ին:
Մակրոնի թեփը
Ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը, Թրամփն անընդհատ գովում էր նրան, հետո թափ տվեց նրա պիջակից թեփը՝ ասելով, որ ցանկանում է Մակրոնը «կատարյալ» լինի:
Այդ ի՞նչ է նրա ներբանի տակ
2018 թվականի հոկտեմբերին տեսախցիկն ամերիկացի առաջնորդին ֆիքսել էր ինքնաթիռի սանդուղքով բարձրնալու պահին:
Ընդ որում Թրամփի ձախ կոշիկին զուգարանի թուղթ կամ ինչ-որ այլ, շատ նման մի բան էր կպել: Անշուշտ, դա աննկատ չմնաց: Նորությունը հայտնվեց բոլոր համաշխարհային լրատվամիջոցներում:
«Վախեցած» Կիմ Չեն Ընը
Սինգապուրում Հյուսիսային Կորեայի նախագահի հետ պատմական հանդիպման ընթացքում, Թրամփը, լուսանկարիչներին դիմելով, խնդրել էր իրենց «գեղեցիկ, գրավիչ եւ նիհար» դարձնել: Այս խոսքերը Կիմին շփոթության մեջ էին գցել:
Ավելի ուշ Թրամփը սեր էր խոստովանել Կիմ Չեն Ընին, որը «հրաշալի նամակներ» է գրում, թեեւ դեռ մեկ տարի առաջ սպառնում էր հյուսիկորեական ռեժիմը ջնջել երկրի երեսից:
Եղիսաբեթ թագուհի
Լոնդոնում այցի ժամանակ Թրամփը հանդիպել էր Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ եւ խախտել վարվելակարգը՝ քայլելով նրա առջեւում:
Թրամփը եւ Եղիսաբեթն անցնում էին գվարդիականների շարասյան կողքով: Հրապարակված կադրերում երեւում է, որ Թրամփը որոշ ժամանակ քայլում է թագուհու առջեւից, որը փորձում է շրջանցել նրան:
Ինչ որ մի պահ թվում է, թե Բրիտանիայի միապետը կարող է բախվել կտրուկ կանգ առած ամերկացի առաջնորդի մեջքին:
Այնուհետ, երբ Թրամփը եւ թագուհին անցնում էին թագավորական գվարդիականների շարասյան կողքով, Սպիտակ Տան ղեկավարը մի փոքր առաջ էր քայլում:











