Robinson մասնավոր ուղղաթիռը կործանվել է դեկտեմբերի 30-ի առավոտյան Ուլան-Ուդեի շրջանի Վերխնյայա Բերյոզովկա գյուղում: Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, որոնք գտնվում էին ուղղաթիռում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վթարը տեղի է ունեցել գյուղի մասնավոր ուղղաթիռային հրապարակից թռիչքից անմիջապես հետո : Ուղղաթիռը վայր է ընկել եւ այրվել «Օրանժ Հաուզ» համալիրի եւ Արեւելյան բժշկության կենտրոնի միջեւ գտնվող հանգստյան տան տարածքում, պատմել է իրավապահ պարմիններում գործակալության աղբյուրը:

Հրդեհն արդեն մարված է: Վթարի հետեւանքով այլ տուժողներ չկան:

Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: