Մագնիտոգորսկում տան փլատակների տակ ողջ մնացած 11 ամսական երեխայի են գտել: Այս մասին տեղեկացնում է Չելյաբինսկի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունը:

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ փրկարարները լսել են երեխայի ճիչը:

«Երեխան փրկվել է, քանի որ մահճակալում է եղել եւ տաք փաթաթված», — Տելեգրամի ալիքում գրել է Բորիս Դուբրովսկին:

Այս պահին երեխայի համար  պատրաստում են վերակենդանացման բաժանմունքը, հավելել է նա: