Շրի Լանկայի ոստիկանությունը կալանել է երկու երիտասարդի մի տեսահոլովակի համար, որտեղ նրանցից մեկը ձեւացնում է, թե կաշառք է տալիս ստվարաթղթե ոստիկանին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեսահոլովակում, որը նկարահանվել է Վավունիա քաղաքից ոչ հեռու, նրանցից մեկը մոտոցիկլով մոտենում է ռադարով ստվարաթղթե ոստիկանին եւ իբր նրան փող է տալիս։

Այս հոլովակի հերոսի եւ օպերատորի կալանման մասին հայտնի է դարձել նախօրեին։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ նրանք 23 տարեկան են։ Այժմ նրանց բաց են թողել գրավի դիմաց։

Ստվարաթղթե ոստիկանը, ինչպես պնդում են ոստիկանությունում, վնասվել է։