Գերմանական «Կոնտինենտալ» ընկերությունը ներկայացրել է առաքման համակարգի իր մտահղացումը Լաս Վեգասում էլեկտրոնիկայի սպառողների շոուի ընթացքում՝ ցուցադրելով ծանրոցներ առաքող շուն-ռոբոտներին, հաղորդում է Daily Mail-ը:

 «Սուրհանդակ շուն-ռոբոտները» մշակվել են ռոբոտներ արտադրությամբ զբաղվող ANYbotics ընկերության հետ համատեղ, որը հայտնի է դռներ եւ վերելակներ բացող չորս ոտնակ ունեցող ռոբոտների ստեղծմամբ:

 «Ռոբոտ-սուրհանդակները» կտեղափոխվեն «ռոբոտաքսիի» միջոցով, որը կիջեցնի սուրհանդակներին նշանակման վայրի մոտակայքում:

Շուն-ռոբոտը կարողանում է դուրս թռչել «ռոբոտաքսիից», վազել առաքանիով հասցեատիրոջ դռան մոտ եւ աստիճաններ բարձրանալ: Այնուհետեւ ռոբոտը տալիս է դռան զանգն իր մետաղյա վերջույթներից մեկով եւ նույնիսկ պարում է ծանրոցը հանձնելուց հետո: