Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր կատարել:
Euronews-ի հետ հարցազրույցում խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Փաշինյանը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի համար անչափ կարեւոր է եւ հայկական բիզնեսի համար ահռելի շուկա է:
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համաձայնագրին՝ Հայաստանը մտադիր է համաձայնագիրը կատարել, շեշտել է նա՝ հավելելով, որ այս համաձայնագիրը վերաբերում է նաեւ երկրում հասարակական եւ քաղաքական կյանքի բարեփոխմանը: «Մենք մտադիր ենք Հայաստանում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալապես ամրապնդել եւ այս հարցում ԵՄ աջակցության հույսն ունենք»,- ասել է նա:











