Amazon առցանց խանութը սկսել է Amazon Scout ռոբոտ առաքիչի դաշտային փորձարկումները. 6 անիվներով 6 ռոբոտները Վաշինգթոնի Սնոհոմիշ շրջանում գնումները կառաքեն բնակիչներին, հայտնում է N+1-ը:

Amazon Scout-ը սայլակի ձեւ ունի՝ ներսում ապրանքի համար նախատեսված խորը հատվածով: Դրա մշակմամբ զբաղվել է ընկերության Սիեթլի մասնաճյուղը: Ընկերությունը ոչ մի տեխնիկական մանրամասն չի ներկայացնում, սակայն նշում, որ ռոբոտը հեշտությամբ շրջանցում է մայթի վրա բոլոր հնարավոր խոչընդոտները (օրինակ մարդկանց եւ կենդանիներին), ինչից կարելի է ենթադրել, որ նրա նավիգացիայի հիմքում համակարգչային տեսողության տեխնոլոգիաներ են ընկած: