Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ բյուրոյի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց եւ մաղթել հաջողություններ:

ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների եւ անելիքների մասին: