ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է Տրերտյակովյան պատկերասրահում տեղադրված  տեսահսկման սարքի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես անծանոթ տղամարդը պատից իջեցնում է  նկարը եւ դանդաղ դուրս գալիս շենքից;

Կադրերում երեւում է, որ կտավի առեւանգումը տեղի է ունենում ցուցադրության բազմաթիվ այցելուների աչքի առաջ։

Տղամարդը, ով ենթադրվում է, որ գողացել է Քուինջիի  «Այ-Պետրի․ Ղրիմ» կտավը, հագել էր սեւ գույնի ջինս եւ ջեմպեր: Հանդիսականների մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում նրան, ոմանք հանգիստ ուղեկցում են հայացքով: