Բանակը մեր կյանքի պարզ արտացոլումն է. Եթե մեր կյանքում կոռուպցիա կա, մենք դա բանակում տեսնում ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եվ եթե բանակում տեսնում են, կոռուպցիայի հետ ապրում են, հետեւաբար դա կդառնա սովորություն եւ ընդունելի կլինի սովորոկան կյանքում»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանի խոսքով, Հայաստանի պես երկրների համար հաջողությունը կապված է բանակ-արդյունաբերություն հաջողված կապով: նա սխալ է համարում մոդելը, որ բանակը պատվիրատու է. «Բանակը պետք է խնդիրներ դնի, գեներացնի եւ լոկոմոտիվի նման խնդիրներ դնի, որոնք պետք է լուծեն եւ Գիտությունների ակադեմիան, եւ գիտնականները, անհատ ձեռներեցներ, որոնք ստատափներ ունեն: Հիմա պետք է ունենալ նոր ժամանակների, էլեկտրոնային բանակ: