«Խնձորային» սմարթֆոնների նոր սերունդը դեռ բավականին հետու է պաշտոնական անոնսից, սակայն Apple-ի արտադրանքի երկրպագուները արդեն երեւակայում են այդ թեմայով: Այդ մասին է վկայում iPhone 11-ի մասին հոլովակը, որը հայտնվել է YouTube-ի ConceptsiPhone ալիքում, գրում է Planet Today-ը:
Եթե հավատանք տեսանյութի հեղինակներին, ապա մեզ սպասվում են էկրանի մակերեւույթի տակ ներկառուցված մատնահետքերի սենսորներով այֆոններ: Հետաքրքիր է, որ 11-րդ այֆոնների էկրանները 120 ԳՀ թարմացման հաճախականությամբ մատրիցներ կունենան:
Բացի այդ iPhone 11-ը հետաքրքիր գունային տարբերակներով կթողարկվի: Օրինակ՝ կարմիր կորպուսով: Մի խոսքով, հետաքրքիր երեւակայություններ: Կհամապատասխանեն դրանք իրականությանը, թե ոչ՝ կիմանանք 2019-ի սեպտեմբերին (սեպտեմբերին անցկացվում է Apple-ի ավանդական մեծ շնորհանդեսը):











