Samsung Vietnam ալիքը YouTube-ում առաջիկա Unpacked իրադարձությանն ընդառաջ գովազդային հոլովակ է հրապարակել, որտեղ երեւում է ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի պատկերը, գրում է Ferra-ն:
Հետագայում տեսանյութը հեռացվել է, բայց այն հասցրել է տարածվել համացանցով: Galaxy Unpacked միջոցառումը Samsung-ը նշանակել է փետրվարի 20-ին: Այդտեղ կներկայացվեն Galaxy S10 շարքի հեռախոսներ:
Անցյալ աշնանը Samsung-ը ծրագրավորողների համար համաժողովի ժամանակ ներկայացրել էր ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոն, սակայն դեռ շատ մանրամասներ չի հայտնել դրա մասին:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ սմարթֆոնը երկու դիսփլեյ ունի՝ ճկուն OLED դիսփլեյ եւ արտաքին կողմում օժանդակ դիսփլեյ, որը նախատեսված է սմաթրֆոնը ծալված վիճակում օգտագործելու համար:
Արտաքին դիսփլեյը՝ 4,58 դյույմ է, կողմերի 21:9 հարաբերակցությամբ, HD+ (840 х 1960 պիքսել) որակի, պատկերի խտությունը՝ 420 dpi:
Հիմնական դիսփլեյի անկյունագիծը 7,3 դյույմ է, կողմերի հարաբերակցությունը՝ 4,2:3, QXGA+(1536 х 2152 պիքսել), խտությունը՝ 420 dpi:
Կորեայում սմարթֆոնը կվաճառվի 2 մլն վոնով՝ առանց հաշվի առնելու օպերատորների սուբսիդիաները: Դա մոտ 1770 դոլար է կազմում:











