Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում, որին ներկա են եղել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մարզպետները, քննարկվել է մասնավորապես, կառավարության ծրագիրը ԱԺ ուղարկելու ժամկետները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության ծրագիրը ԱԺ հանձնաժողովներին կուղարկվի երկուշավթի՝ փետրվարի 4-ին: Նրա խոսքով, դա ծրագրի աշխատանքային տարբերակն է լինելու՝ քննարկման համար:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, վարչապետ Փաշինյանը կառավարության ծրագիրը ԱՔԺ լիագումար նիստում կներկայացնի փետրվարի 12-ին:

Նշենք, որ կառավարությունը ձեւավորվել է հունվարի 19-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին նախարարների 2/3-ը: Ըստ Սահմանադրության, դրանից հետո 20-օրյա ժամկետում Կառավավարությունն ԱԺ պետք է ներկայացնի իր ծրագիրը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության նիստը դեռ շարունակվում է. լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ մեկնաբանելով, որ շաբաթ է եւ անցագրային կետում աշխատակիցներ չկան: ԱԺ թույլ չեն տալիս մտնել նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին: