Փետրվարի 1-2-ը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Այցի շրջանակում պատգամավորները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի և պատգամավորների հետ:
.jpg)
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել նրանց շիրիմին:
.jpg)
Այցի վերջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել են նաև Արցախի առաջնագծում տեղակայված զորամասեր, տեղում ծանոթացել պայմաններին և զինվորների առօրյային:











