Ցինցիննաթի կենդանաբանական այգում Գլեդիս եւ Սամանթա գորիլլաների ծննդյան օրը նշել են յուրահատուկ ձեւով: Կենդանիների համար կրեմով տորթեր են թխել եւ վանդակում տեղադրել շնորհավորանքներով պարկերը:
Աշխատակիցներն անգամ երգ են երգել նրանց համար: Տոնակատարության տեսանյութը տեղադրվել է Ցինցինաթթի այգու Youtube-ալիքում:
Կապիկներն, իրենց հերթին, բավականին բարձր են գնահատել հրուշակագործների տաղանդն ու կերել քաղցրավենիքը մինչեւ վերջ:











