Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը երբեք չի փորձել կապ հաստատել ինձ հետ, չի փորձել հանդիպել, եւ դրա համար ես նրան չեմ մերժել հանդիպել, քանի որ նրա կողմից առաջարկներ չեմ ստացել։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ փետրվարի 6-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Հովհաննիսյանի գրառումը սոցցանցում, թե ինքը՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար, կարող էր մի քանի գործուն խորհուրդներ տալ պատվիրակության նոր ղեկավարին, բայց վերջինը իր հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել։
Ընդ որում՝ Ռուբինյանը նշել է, որ իր կողմից նախաձեռնություն չի ցուցաբերվել, քանի որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ մեկնեց Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ներկայացուցիչների եւ ղեկավարի ընտրության մասին որոշումից անմիջապես հետո, հենց հաջորդ օրը։ «Ես պետք է նաեւ ընդգծեմ, որ խնդիրներ չունեմ նախկին իշխանության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպելու հարցում՝ փորձի փոխանակման համար, եթե դա բխում է Հայաստանի շահերից»,- ամփոփել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։











