Անհայտ վառվռուն առարկա էր նկատվել, որը թռչում էր գիշերային երկնքում: Այն տեսել են Կարաբոբո, Արագուա, Գուարիկո նահանգների եւ մայրաքաղաք Կարակասի բնակիչները, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով La Patilla-ին:

Twitter-ի օգտատերերը, որտեղ անմիջապես տեղադրվել էր ընկնող երկնային մարմնի տեսանյութը, ենթադրել են, որ դա մետեորիտ է:

Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել: