Գիտնականների հետ միասին լրագրողները փորձել են վերականգնել վիկինգների որսորդական ավանդույթները, որոնք հայթայթում էին եղջերուների միսն ու կաշին անհիշելի ժամանակներից: Երբ դերասանը նետ ու աղեղով մոտեցել է եղջերուների խմբին, նրանք սկսել են վազել շրջաններով՝ կազմելով ցիկլոն, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով LiveScience-ին:

Պարբերականը նկարահանել է տեսահոլովակը վերեւից: Կենսաբանները պատմել են, որ այդպիսի վարքագիծը թույլ է տալիս եղջերուներին փրկվել. նրանց որսի ժամանակ շատ դժվար է նշան բռնել: Նման մարտավարությունը հատուկ է նաեւ ընտանի կենդանիներին, որոնք պահվում են անասնանոցում: