Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է  Զարզանդ Գրիգորյանը:

Նրանք բղավում են՝ «Զարզանդ, դուրս արի», ««Զարզանդ, վախկոտ», սակայն գյուղապետը չի արձագանքում եւ հայտնի չէ, նա խանութում է, թե ոչ:

Նշենք, որ ոստիկանությունը շարունակում է հսկողություն իրականացնել թե գյուղապետարանի շենքի, թե այդ խանութի մոտ:

Հիշեցնենք, որ առավոտյան բախում է եղել ոստիկանների եւ ցուցարար արշալույսցիների միջեւ: Ոստիկանները հնարավորություն են տվել, որ գյուղապետարանի աշխատակիցները մտնեն շենք եւ սկսեն իրենց աշխատանքը:

Գյուղացիները ձվեր են նետել գյուղապետարանի աշխատակիցների մեքենաների վրա: