Virgin Galactic ընկերությունը անձնակազմի երեք անդամով նավի փորձնական արձակում է իրականացրել: Երկրի ֆոնին սարքի լուսանկարը՝ «SpaceShipTwo նրա համար բնական պայմաններում» գրությամբ, ինչպես նաեւ արձակման տեսանյութը հրապարկվել են ընկերության թվիթերյան էջում, գրում է Life-ը:
Space.com պորտալի տվյալներով՝ WhiteKnighTwo ինքնաթիռ կրիչը արձակվել է Կալիֆոռնիայի Մոհավա անապատի օդակայանից: Անհրաժեշտ բարձրության հասնելուց հետո միացել է մերձուղեծրային նավի շարժիչը: Նավը բարձրացել է 89.9 կմ: Տիեզերանավում գտնվել է երկու օդաչու եւ անձնակազմի պատրաստման խմբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ SpaceShipTwo նավը ստեղծվել է բացառապես տիեզերական զբոսաշրջության համար: Սա նավի երկրորդ արձակումն էր: 2018 թվականի դեկտեմբերին տիեզերանավն արդեն հաղթահարել էր տիեզերական բարձրությունը՝ բարձրանալով 82.7 կմ :











