ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում տեղացել է վերջին հարյուրամյակի ամենաառատ ձյունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ձյան շերտի բարձրությունը մոտ մեկ մետր է:

Նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ վերջին օրվա ընթացքում վարորդներից օգնության մոտ 400 զանգ է ստացել, որոնք խցանվել են ճանապարհների ձյունակույտներում: