Կոլումբիացի երգչուհի Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին։ Հոլովակը աստղը տեղադրել է Twitter-ի իր էջում՝ հայտնում է МК-ն։
Ուղերձում երգչուհին աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, որը իր երկրի պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամերից մեկն է ապրում։ Շակիրան հայտարարել է սահմանները բացելու անհրաժեշտության մասին, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի երկրի տարածք։
«Չի կարելի թույլ տալ, որ քաղաքական շահերը բարձր լինեն ժողովրդի հիմնական պահանջմունքներից»,- ասել է երգչուհին։ Նա նշել է, թե հուսով է, որ ժողովրդավարությունը Վենեսուելայում կվերականգնվի։











