Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պարել է իր տիկնոջ՝ Սիլիայի հետ փետրվարի 23-ին Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է  BBC-ն:

Նշվում է, որ հանարահավաքն անցկացվում էր մարդասիրական օգնության մասին լուրերի ֆոնին, որը վենեսուելական ընդդիմությունը փորձում էր ստանալ:

Սոցիալական ցանցերում որոշ մարդիկ հավանություն չեն տվել նախագահի քայլին՝ ուշադրությունը սեւեռելով Կոլումբիայի հետ սահմանին մարդասիրական օգնությամբ մի քանի բեռնատարներն այրելու միջադեպին, ինչպես նաեւ այդտեղ տեղի ունեցած այլ իրադարձություններին: