Մինդար անունով մարդակերպ ռոբոտը պատրաստվել է Բոտխիստվա Կանոնի օրինակով։ Դա ճապոնիայում ամենահարգված Բոտխիստվաներից՝ մտքի պայծառության հասնելու ճանապարհին օգնականներից մեկն է։ Ենթադրվում է, որ Մինդարը լայն հասարակությանը կպատմի բուդդիզմի մասին՝ գրում է «Մեծ Ասիա»-ն։
Առաջին քարոզը անդրոիդը կարդացել է շնորհանդեսի ժամանակ, որն անցկացվել է Կոդայձի տաճարում՝ արեւելյան Կիոտոյում՝ հայտնում է The Japan Times-ը։ Քարոզում իր ելույթը Մինդարը նվիրել է մարդկությանը եւ սրտի Սուտրային՝ դա կարճ արտահայտություն է, որը իմաստնության բուդդայական գաղափարախոսություն է քարոզում։ Անդրոիդի ելույթը ուղեկցվել է անգլիական եւ չինական սուբտիտրերով։
Տաճարի գլխավոր կառավարիչ Տենխո Գոտոն ասել է, թե Բուդդայի կերպարը, որը կարող է խոսել, հեշտացնում է բուդդիզմի ընկալումը։ Թեմի անդամները եւս նշել են, որ «շատերը կնայեն ռոբոտին եւ գուցե կխորհեն բուդդիզմի էության մասին»։
Մինդարի հասակը 165 սմ է, քաշը՝ 60 կգ։ Սարքը, որ ստեղծել են Տոկիոյի A-Lab Co ընկերությունում, ալյումինից եւ սիլիկոնից է։ Այն լայն հասարակայնությանը կներկայացվի մարտի 8-ից մինչեւ մայիսի 6-ը։











