Գերմանական Բենսխայմ քաղաքի փրկարարները ստիպված են եղել արձագանքել ոչ սովորական մի կանչի՝ գեր առնետը օգնության կարիք է ունեցել այն բանից հետո, երբ կոյուղու դիտահորից դուրս գալիս մնացել է ճանապարհի կեսին։

Փրկարարական գործողությունը ստիպել է ոմանց կասկածել, թե խոսքը առնետի փրկության մասին է։ «Նույնիսկ կենդանիները, որոնց շատերը ատում են, հարգանքի են արժանի»,- ասել է փրկարարներից մեկը։

Փրկարարները բարձրացրել են դիտահորի կափարիչը եւ հանել առնետին, որից հետո նորից բաց են թողել նրան կոյուղու մեջ։