Samaa TV-ն տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է Հնդկաստանի ՌՕՈՒ օդանավի վրա պակիստանցի զինվորականների հարձակման պահը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է կրակով բռնկված կործանիչը գետնին ընկնում:

Ավելի վաղ պակիստանյան բանակը հայտարարել էր, որ խոցել է Հնդկաստանի ՌՕՈՒ 2 օդանավ, որոնք վիճելի Քաշմիրի շրջանում խախտել են երկրի օդային տարածքը, որի հետեւանքով 2 կողմերը մեկական կործանիչ են կորցրել:

Նյու Դելիի եւ Իսլամաբադի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են:

Ճգնաժամը խորացել է փետրվարի 14-ից հետո, երբ մահապարտն ինքնապայթեցում էր արել հնդկական ռազմականացված ոստիկանության շարասյան մոտ, որի հետեւանքով զոհվել էր 45 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր իսլամական «Ջաիշ-ե-Մուհամմադ» խմբավորումը:

Երեքշաբթի Հնդկաստանի ՌՕՈՒ օդանավերը հարված էին հասցրել Քաշմիրի պակիստանյան հատվածում «Ջաիշ-ե-Մուհամմադ» ճամբարին: Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Գոքհալեն գործողությունը պատճառաբանել էր գրոհայիններին վնասազերծելու անհրաժեշտությամբ, որոնք նոր հարձակումներ էին պատրաստում:

Քաշմիրը վիճելի տարածք է, որի կարգավիճակն ամրագրված չէ: Այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում անջատողականները, որոնք հանդես են գալիս անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: