Falcon 9 հրթիռակիրը՝ Dragon 2 (Crew Dragon) նորագույն տիեզերանավով մեկնարկել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Հեռարձակումը կատարել է SpaceX ընկերությունը, հայտնում է Life-ը:
Սպասվում է, որ հրթիռը տիեզերանավը ուղեծիր դուրս կբերի՝ ՄՏԿ-ին հետագա միակցման համար: Եթե ամեն ինչ սովորական ռեժիմով ընթանա, տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կհասնի մարտի 3-ին:
Life Shot-ը հայտնում է, որ այս արձակումը SpaceX ընկերության համար պատմական է: Տիեզերանավում են երկու մանեկեն, որոնց վրա հաղորդիչներ կան: Հարկ է նշել, որ եթե «անձնակազմը» չտուժի, ապա նրանց թույլ կտան տեղափոխել իսկական տիեզերագնացների:











