Մասաչուսեթսի ինստիտուտի գիտնականները ներկայացրել են ռոբոտ-հովազին, որին տարբեր հնարքներ են սովորեցրել՝ հայտնում է Gazeta-ն։

Ռոբոտի հնարավորությունների մասին տեսանյութը տեղադրվել է ինստիտուտի YouTube-ալիքում։

Նշվում է, որ ռոբոտը կարողանում է սալտո անել, պտտվել, թռչկոտել, ինչպես նաեւ չեչոտկա պարել։

Բացի այդ, նա կարող է մինչեւ 2,45 մ/վրկ․ արագություն զարգացնել։