Չինական Ցսիգուն քաղաքում մեղուները գրոհել էին ավտոմեքենաներից մեկն ու չէին շտապել լքել այն, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով UPI-ի հրապարակած տեսանյութին…

Տեսանյութում երեւում է՝ ինչպես են միջատները նստել մեքենայի հետեւի դռան վրա: Մինչ այդ նրանք էլեկտրահաղորդման լարերի վրա էին: Ավտոմեքենայի վրա նրանք անցկացրել են ավելի քան 1 ժամ:

Ավտոմեքենայի սեփականատիրոջը հաջողվել էր հետ խլել մեքենան՝ պարզապես ահազանգելով մեղվապանին, որը տեղավորել էր միջատներին արկղի մեջ նրանց անվտանգ տեղափոխելու համար: