Ամեն տարի Իվրեա իտալական քաղաքում անցկացվում են նարինջներով մարտերը, հաղորդում է CGTN-ը, որը հրապարակել էր այդ միջոցառման տեսանյութն իր Youtube-ալիքում:

Նարինջներով «ռմբակոծումը» պարզապես քմահաճույք չէ: Այդ օրվա պատմությունն ունի պատմական արմատներ: Այն վերարտադրում է դրվագը, երբ Իվրեայի ժողովրդի եւ Նապոլեոնի թագավորական զորքերի միջեւ սկսվել էր իսկական պատերազմ:

Փառատոնի ժամանակ օգտագործվող նարինջները խորհրդանշում են նետ եւ աղեղ:

Երկու հակառակորդ ճամբարների ներկայացուցիչների դերակատարները բաժանվում են թիմերի:

Եւ ահա նրանց գլխավերեւում պտտվում են նարինջները: