ԱՄՆ-ը ցուցադրել է հազվագյուտ գաղտնի անօդաչուի փորձարկումը։ Այն կարող է ռումբեր նետել հրամանով եւ իր կողմը գրավել հակառակորդի ՀՕՊ-ի ուշադրությունը՝ հայտնում է The Drive-ը։
YouTube-ում հայտնվել են սարքի փորձարկման կադրերը։
Խոսքը XQ-58A Valkyrie անօդաչու-ի մասին է, որի գաղտնի փորձարկումը կատարվում էր 2,5 տարի։ Առաջին թռիչքը տեւել է 76 րոպե եւ ճանաչվել է հաջողված։ Ընդհանուր առմամբ նախատեսված է հինգ այդպիսի փորձարկում։











