Ավստրալիայից պարապլանիստը նկարահանել է իր մասնակցությամբ զվարճալի դեպք, որը օրերս տեղի է ունեցել Կանբեռայից՝ Ավստրալական միության մայրաքաղաքից քիչ հեռու, հաղորդում է Vesti-ն:

Տղամարդը որոշել է իր թռիչքն ավարտել Orroral Valley տիեզերակայանի շրջանում: Վայրէջքից հետո նրան դիմավորել է ոչ այնքան բարյացակամ կենգուրուների զույգը: Նրանցից մեկը դեռ օդում հարձակվել է տղամարդու վրա, սակայն պարապլանիստին հաջողվել է կանխել հարձակումը եւ հեռու քշել կենդանիներին: