ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Երեւանի փողոցներում ծաղիկներ է նվիրում կանանց և աղջիկներին՝ մարտի ութի առիթով, ընդ որում՝  այս ամենը ցուցադրվում է նրա ֆեսյբուքյան էջի ուղիղ եթերում։

Փաշինյանը նաեւ զրույցի է բռնվում անցորդ կանանց հետ, հետարքրվում, թե ինչ են մտածում կանանց իրավունքների մասին:

Նա նշեց, որ այսօր իր նպատակն է նաեւ կանանց հետ քննարկել նրանց իրավունքների վիճակը Հայստանում, եւ ըստ այդմ՝ կառավարության անելիքները։