Կիեւում կանանց հավասարության քայլերթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ֆեմինիստների, արմատականների եւ ոստիկանների միջեւ: Ինչպես հաղորդում է NewsOne հեռուստաալիքը, բերման են ենթարկվել երկու ազգայնականներ:

Հաղորդվում է, որ ծայրահեղ աջակողմյա կազմակերպությունների ներկայացուցիչները հրահրել են ակտիվիստ կանանց խոչընդոտել ակցիայի անցկացումը. նրանք պատռում էին պաստառները, հանում կրծքանշանները եւ ագրեսիվ վարք դրսեւորում: Արդյունքում իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել խուլիգաններ նկատմամբ:

Քայլերթի մասնակիցների ձեռքերում գենդերային հավասարության համար պայքարի կոչով պաստառներ էին: Ողջ ընթացքում ֆեմինիստներին ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները հետագա հնարավոր բախումներից խուսափելու համար: