Ամերիկյան Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, տեղեկացնում է Life-ը։

Հեռարձակումն իրականացրել է NASA գործակալությունն իր Youtube ալիքում։

Հետագծի վերջին հատվածում սարքին ուղեկցել է NASA ինքնաթիռը։ Վայրէջքի շրջանում SpaceX ընկերության տիեզերանավին սպասում էր փրկարարական նավը։

Նախօրեին, 08.45-ին այն վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում՝ ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափերից 360 կմ հեռավորության վրա։