Կարիբյան ծովում ընկած ինքնաթիռի օդաչուին եւ ուղեւորին փրկել է զբոսաշրջային նավը՝ հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես նշվում է, զբոսանավը Բահամյան կղզիներից ուղեւորվում էր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ուղղությամբ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են նավի անձնակազմի անդամները լողալով մոտենում ծովի մեջ ընկած ինքնաթիռի մարդկանց եւ հանում նրանց ջրից։

Այն ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում է նավը, պատմել է, որ անձնակազմը օգնության է հասել առափնյա պարեկային ծառայության ահազանգով։