Հարավային Աֆրիկայում՝ Պորտե-Էլիզաբեթում, յուրահատուկ դեպք է տեղի ունեցել. 51-ամյա դայվեր Ռայներ Շիմպֆը հազիվ է փրկվել կետի երախից, հաղորդում է Sky News-ը:
Տղամարդը կլանված էր ստորջրյա աշխարհի նկարահանմամբ:
Նրա խոսքերով՝ նա հիմնականում խուսափում էր շնաձկներից եւ անդադար նայում շուրջ բոլորը:
Երբ նա հայտնվել էր ջրի մակերեսին, հանկարծակի ամեն ինչ մթագնել էր: Այդ պահը ստիպել էր նրան վերաիմաստավորել իր կյանքը:
Սակայն դայվերը, բարեբախտաբար, ողջ է մնացել. կետն անսպասելիորեն մտափոխվել է եւ դուրս թքել նրան:











