Սարանսկում հարբած աշակերտուհին պարել է գերեզմանատանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Մորդովիայի Հանրապետության ՆԳՆ-ի վարչության մամուլի ծառայությանը:

Նրա ինքնությունն արդեն հաստատվել է, իրավապահներն անցկացնում են ստուգումներ, պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Գերեզմանների մոտ երաժշտության ներքո երիտասարդ աղջկա մասնակցությամբ տեսահոլովակը հրապարակվել էր «ՎԿոնտակտե» սոցցանցի «Սարանսկ: Ամոթի պատ» խմբում եւ առաջացրել բուռն արձագանք տեղի բնակիչների շրջանում:

Տեսահոլովակում երեւում է՝ ինչպես է աղջիկը պարբերաբար խմում շշից եւ սահում ձյան վրա: