Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ICTV-ի եթերում հայտնել է, թե ինչպիսին է ուկրաինացի ընտրողներին կաշառելու սխեման:

Նրա խոսքով՝ ընտրողներին կաշառելու համար ընտրվում է «իշխանամետ թեկնածուի շտաբերից մեկը», որից հետո ագիտատորներն ընտրում են «100 մարդու, որպես կանոն, ամենաաղքատներին», գնում են նրանց մոտ եւ հարցնում՝ պատրաստ են արդյոք նրանք աջակցել թեկնածուին: Դրանից հետո, ըստ Ավակովի,  շրջանային խորհրդի ղեկավաարներին խնդրում են 1000 գրիվեն հատկաացնել թեկնածուին աջակցողներին:

«Եվ այդ մարդկանց 1000 գրիվեն են վճարում», —հավաստիացրել է Ավակովը:

Նրա խոսքով՝ նման դեպքեր են գրանցվել Կիեւում, Օդեսայում, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի մարզերում: