Ֆլորիդայի բնակչին հաջողվել է նկարահանել անսովոր տեսարան՝ ավտոբուսի մեջ պարող ուղտի։
Ինչպես հայտնում է WKMG-TV-ն, Մեթ Օսթինը ընտանիքի հետ եկեղեցի էր գնում, երբ նրա դուստրերը տեսան պարող ուղտին։ Նրա խոսքերով, ուղտը երթեւեկում էր դպրոցական ավտոբուսով, օրորում գլուխն, ինչպես անում են պարելիս, եւ «շատ երջանիկ» էր թվում։











