Հանրահայտ Բարբի տիկնիկը դառնում է 60 տարեկան եւ արտադրողները որոշել են կուլտային խաղալիքի երկրապագուներին ուրախացնել իրատեսական փորձով, հաղորդում է Travel and Leisure-ը:
Ամերիկյան Սանտա Ֆեի հյուրանոցներից մեկում Բարբիի եւ Քենի ոճով սենյակ է բացվել: Ամբողջ կահույքը եւ դետալները կրկնում են տիկնիկի տնակի ինտերիերը, կա լողավազան՝ համապատասխան ոճով եւ անգամ տիկնիկը՝ ամբողջ հասակով: Համարը կբացվի մինչեւ դեկտեմբեր, մեկ գիշերվա համար արժեքը 189-ից մինչեւ 229 դոլար է կազմում:











